ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Միայն ազգային պահպանողական քաղաքականությունն է ունակ ապահովելու մեր երկրի անվտանգությունը

Միայն ազգային պահպանողական քաղաքականությունն է ունակ ապահովելու մեր երկրի անվտանգությունը
14.09.2025 | 17:33

Հայաստանի գոյատևման և անվտանգության գլխավոր գրավականը ազգային շահերը առաջ քաշելու և պահպանողական քաղաքականության վրա կառուցված ռազմավարությունն է։ Սա է այն ճանապարհը, որը կարող է զերծ պահել երկիրը արտաքին սպառնալիքներից, նվազեցնել ռիսկերը և նվազագույնի հասցնել մեր խոցելիությունը։

Իսկ լիբերալ-դեմոկրատական քաղաքականությունը, որը հաճախ գերադասում է կարճաժամկետ շահերը կամ արտաքին ազդեցություններին հնազանդվելը, այսօր իրական վտանգ է Հայաստանի համար։ Այն չի պաշտպանում մեր պետականությունը՝ բացում է ՀՀ ներխուժման դռները թշնամու առաջ, և թույլ է տալու նրան ազդեցություն տարածել մեր իսկ տարածքներում և խորացնելու է դեմոգրաֆիկ ճգնաժամերը։

Միայն ազգային նպատակների վրա կենտրոնացված, պահպանողական ռազմավարական քաղաքականությունն է ունակ ապահովել մեր երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և կայունությունը։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ